Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

100 հազար դրամով ովքե՞ր են գիշերներն անտառները հսկելու

100 հազար դրամով ովքե՞ր են գիշերներն անտառները հսկելու
12.04.2025 | 13:25

Նիկոլ Փաշինյանը Կապանում մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը: Նա այնտեղ հայտարարել է, որ առաջիկայում բոլոր մարզերում կստեղծվեն Էկոպարեկային ծառայություններ, որոնք կիրականացնեն անտառների պահպանության 24-ժամյա ծառայություն: Նիկոլ Փաշինյանը չգիտի, որ շուրջ մեկուկես տարի, 2024թվականի հունվարի 1-ից, իր հայրենի Տավուշի մարզում գործում է էկոպարեկային ծառայություն։ Էկոպարեկները ամսական ստանում են մոտ 100 հազար դրամ աշխատավարձ, ապօրինի ծառահատումների դեպքերի, դրանց առթիվ հարուցված վարույթների կապակցությամբ հաճախ կանչվում են ոստիկանություն և քննչական բաժին։ 100 հազար դրամ ռոճիկով ովքե՞ր են գիշերներն անտառները հսկելու, իրենց կյանքը վտանգելով՝ գիշերով ապօրինի անտառհատողների դեմ դուրս գալու։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2572

Մեկնաբանություններ